ՀՀ տարբեր շրջանների երեխաները զեկույց կներկայացնեն Հենրիխ Մխիթարյանին
SPORT Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները հունիսի 14-ին զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ հավելելով. «
Զեկույցի ավարտին՝ երևանյան ժամանակով ժ.10.45-ին, Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ուղիղ միացմամբ ֆեյսբուքյան ասուլիսի կմասնակցեն, որի ընթացքում կպատասխանեն Հայաստանում երեխաների իրավիճակի վերաբերյալ նախօրոք ստացված հարցերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



