Իսպանիայի երիտասարդական թիմի ֆուտբոլիստի մոտ կրկնվել է քաղցկեղային հիվանդություն
SPORTԲիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստ Իերայ Ալվարեսը ստիպված է եղել լքել Իսպանիայի երիտասարդական հավաքականի ճամբարը քաղցկեղային հիվանդության կրկնության պառճառով: Իսպանիայի թիմը պատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 16-30-ը Լեհաստանում:
2016թ. դեկտեմբերին Ալվարեսի մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ: Հաջող վիրահատությունից հետո նա վերադարձել էր խաղադաշտ: Այժմ Ալվարեսի մոտ ախտորոշվել է ավշային հանգույցների քաղցկեղային բորբոքում եւ նշանակվել է քիմիաթերապիա, հաղորդում է Marca-ն: Բուժումը կտեւի երեք ամիս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



