Իրանի ԱԳՆ․ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Իրանի արեւելյան ու արեւմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին Օսլոյում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է PressTV-ը։
Զարիֆը հիշատակել է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց վերջին արտահայտությունները, որոնք արվել էին մինչեւ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «ուղիղ սպառնալիք ու շատ վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։ Նրա խոսքով, Իրանը անհանգստացած է, քանի որ տվյալներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, նախընտրում է չնկատել Սաուդյան Արաբիայի դերակատարումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններում։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



