Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ տեղացած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Ըստ Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի՝ մարզում ամենից շատ տուժել են Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Ամբերդ, Դողս, Շահումյան և Դաշտ համայնքները:

«Փաստի» հետ զրույցում Այվազյանը տեղեկացրեց, որ իրենք մարզպետի գլխավորությամբ եղել են այդ բոլոր գյուղերում և մարզպետը հանձնարարել է համայնքների ղեկավարներին արագ կերպով հանձնաժողովներ ստեղծել՝ վնասի չափերը հաշվարկելու և մարզպետարան ներկայացնելու նպատակով:

«Վնասը եղել է 40–100%, կախված գյուղից: Պետք է բոլոր համայնքները իրենց կրած վնասները հաշվառեն, որպեսզի իմանանք, թե քանի հա–ի վրա է վնաս հասցրել և այնտեղ ինչ կուլտուրաներ կան: Սակայն նախնական տվյալներով հայտնի է, որ բոլոր տեսակի մշակաբույսեր էլ եղել են այդ տարածքներում: Տուժել են և՛ խաղողի ու պտղատու այգիներ, և՛ բանջարաբոստանային կուլտուրաներ ու կարտոֆիլ»,– ասաց նա:

Նշենք, որ նման տեսակի կարկուտ տեղացել էր նաև նախորդ տարի: Եվ այն ժամանակ փոխհատուցվել էր գյուղացիների ջրի վարձը: Այվազյանի խոսքով՝ այս տարի ամփոփելուց հետո իրենք տվյալները կներկայացնեն կառավարությանը և կառավարությունը կորոշի՝ աջակցությունն ինչպիսին կլինի:

Դաշտ համայնքի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կարկուտի արդյունքում իրենց գյուղում 150 ընտանիք է տուժել, այդ թվում նաև իր, որոնց մեծամասնությունը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար տարբեր բանկերից և կազմակերպություններից վարկեր էին վերցրել: «Բանջարաբոստանային կուլտուրաներն ու խաղողը տուժել են 100%–ով, պտուղը՝ մի 50–60%–ի չափով»,– ասաց գյուղապետը:

Հարցին, թե մնացած 40%–ը պիտանի՞ է վաճառքի համար, Պետրոսյանը պատասխանեց, որ ոչ թե պիտանի են վաճառքի, այլ այն դարձել է տեխնիկական, այսինքն՝ ինքնարժեքը մի քանի անգամ ընկել է և արտադրամասին հանձնելու ապրանք է դարձել:

Գյուղապետը նաև պատմեց, թե օրեր անց գյուղացիները պատրաստվում էին բերքը հավաքել. «Լոբին գյուղացիների մի մասը արդեն հավաքել էր, մյուսները նոր պիտի առաջին բերքը հավաքեին, վարունգը առաջիկա 1–2 օրվա մեջ պիտի հավաքվեր, պոմիդորը 10–15 օրից: Անցած տարվա կրկնակի կարկուտից, այս տարվա ցրտահարությունից ու կարկուտից հետո, բնականաբար, գյուղացին արդեն հիասթափված է»: Հարցին, թե գյուղացիները օգնության ակնկալիք ունե՞ն, պատասխանեց, որ ավելի շատ գուշակություն կարելի է անել:

«Նախորդ տարվա կարկուտից հետո գյուղացիները ոռոգման ջրի համար փոխհատուցվեցին, երկու հակակարկտային կայան հատկացվեց մեր գյուղին, տանիքներ կային, որ ամբողջությամբ վնասվել էին և դրանց համար հատուցում արվեց: Սպասելիքների հետ կապված կարող եմ ասել, որ առավոտ կանուխ մարզպետը, գյուղնախարարի տեղակալը, գյուղվարչության պետի տեղակալները եկել–նայել են: Եղել են նաև հարևան գյուղերում: Մենք էլ մեր տեղական հանձնաժողովներն ենք ստեղծել: Թե արդյունքը ի՞նչ կլինի, առաջ ընկած չեմ կարող ասել»,– ասաց գյուղապետը:

Ստացվում է, որ նախորդ տարվա կարկուտից հետո գյուղում տեղադրված հակակարկտային կայանները, դրանց կառուցման համար ծախսված գումարները արդյունք չեն ունեցել, և կայանները, միևնույն է, ոչնչով չեն օգնել: Պատկերը նույնն է և համեմատելի է նախորդ տարի ստեղծված իրավիճակի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive