Կիտրոնի կիրառման ոչ ավանդական եղանակները
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կիտրոնի կիրառման ոչ ավանդական եղանակները.
Կիտրոնը համեղ և օգտակար ցիտրուսային միրգ լինելուց բացի լայն կիրառում ունի նաև կենցաղում: Կիտրոնը հիանալի միջոց է թեյնիկները մաքրելու համար: Նստվածքը մաքրելու համար պետք է թեյնիկի մեջ ջուր և կիտրոնի մանր կտրատած կեղև լցնել: Դրանից հետո թեյնիկը դնում ենք կրակին և եռացնում: Անջատում ենք, թողնում մեկ ժամ և լավ լվանում:

Կիտրոնով հնարավոր է մաքրել նաև միկրոալիքային վառարանը: Դրա համար որևէ տարայի մեջ լցնում ենք ջուր և դնում կիտրոնի կեղև: Ապա ամանը տեղադրում ենք վառարանում և միացնում մաքսիմալ ռեժիմի վրա 5 րոպե: Դրանից հետո մեզ կմնա միայն չոր կտորով մաքրել հետքերը:
Կիտրոնի կեղևով կարելի է մաքրել աղբամանը: Դա կսպանի մանրէներն ու կոչնչացնի տհաճ հոտը:

Ձմռանը բնակարանում օդը շատ է չորանում, և սենյակներն այդքան էլ հաճախ չեն օդափոխվում: Օդը թարմացնելու և խոնավացնելու համար կաթսայի մեջ լցնում ենք ջուր, կիտրոնի կեղև, դնում կրակին, եռացնում և թողնում, որ մարմանդ կրակի վրա մի քիչ գոլորշանա: Միայն թե խուսափեք անել այդ պրոցեդուրան երեկոյան, քանի որ կիտրոնի եթերային յուղերը թույլ չեն տա օրգանիզմին հանգստանալ և քնել:

Անի Գևորգյան
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



