Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել
INTERNATIONAL NEWSԹուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ասլանը հունիսի 13-ին ձերբակալվելու մասին գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին, սակայն մեկ օր անց կրկին ազատ էր արձակվել:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



