Էրոտիկ դրամայի ավարտը․ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երրորդ մասը կլինի վերջինը
PHOTO2018 թվականի ձմռանը կկայանա «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի վերջին մասի պրեմիերան։ Երկրպագուներին հետաքրքրում է, արդյոք կնկարահանվի նաև չորրորդ մասը, քանի որ գրքերի հեղինակը՝ Է․ Լ․ Ջեյմսը գրել է նաև չորրորդ գիրքը, որը գրված է Քրիստիան Գրեյի անունից։
Peopletalk-ը գրում է, որ ֆիլմաշարի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հայտնել է, որ երկրպագուները կարող են չսպասել չորրորդ մասին, քանի որ նա այլևս հետաքրքրված չէ էրոտիկ դրամա նկարահանելով։ Բանն այն է, որ Սեմը խնդիրներ ունի Ջեյմսի հետ։ Նրանք հենց սկզբից չեն կարողացել լեզու գտնել ու բազմաթիվ հակամարտություններ են ունեցել նկարահանման հրապարակում։
«Այդ ամենն ինձ դուր եկավ, սակայն ևս մեկ անգամ ես դա չեմ անի»,- ասել է ֆիլմի ռեժիսորը։
Կարծես թե, Անաստեյշայի ու Քրիստիան Գրեյի սիրավեպի մասին էրոտիկ դրաման կավարտվի 2018 թվականի ձմռանը։