Դեմի Մուրը խոստովանել է, թե ինչու է կորցրել առջևի ատամները
PHOTOՎերջերս դերասանուհի Դեմի Մուրը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի գիշերային ծրագրին, որի ընթացքում խոսել է սթրեսի ու դրա հետևանքների մասին։
Dailymail-ը գրում է, որ Մուրը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ նրա դիմացի ատամները բացակայում են։
«Ես կցանկանայի ասել, որ զրկվել եմ ատամներիցս ինչ-որ հնարք անելու ընթացքում, սակայն ոչ։ Ես ցանկանում եմ բացահայտել իրականությունը՝ այս ամենի մեղավորը մեզ բոլորիս շատ ծանոթ սթրեսն է։ Հենց սթրեսն է զրկել ինձ ատամներից»,- ասել է Մուրը։
Դերասանուհին ավելացրել է նաև, որ իր դուստրերին նույնիսկ դուր է եկել դա։ Նրանք համարել են, որ Մուրն այդպես ավելի անպաշտպան տեսք ունի։ Այնուամենայնիվ, ատամնաբույժներն արդեն շտկել են իրավիճակն ու վերադարձրել դերասանուհու հոլիվուդյան ժպիտը։


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



