Կաթնաշոռով տորթ սուֆլե
PHOTOԲաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 240 գր
- ալյուր - 80 գր
- աղ - 1 պտղունց
- հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ջուր - 0,5 բաժակ
- վանիլին - 5 գր
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 250 գր
- շաքարավազ - 2ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ժելատին - 5 գր
- ջուր - 2 ճ/գդ (եռացրած սառը)
- հապալաս - 200 գր
- Ձևավորման համար՝
- ժելատին - 5 գր
- ջուր - 3 ճ/գդ (եռացրած սառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- հապալաս - 50 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները տեղափոխում ենք սառնարանը, իսկ դեղնուցները մեծ ամանի մեջ ենք լցնում։
- Դեղնուցների վրա 4 ճ/գդ գոլ ջուր ենք լցնում։ Հարիչով 2-3 րոպե հարում ենք մինչև բաց գույնի փքուն զանգված ստանանք։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազի կեսը և շարունակում ենք հարել մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի։ Արդյունքում խիտ, գրեթե սպիտակ փրփուր ենք ստանում: Դեղնուցները մի կողմ ենք դնում։
Սպիտակուցները սառնարանից հանում ենք։ Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն, (3-4 րոպե) այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, աղը և մի քանի կաթիլ կիտրոնահյութը։ Սպիտակուցները հարում ենք ամենացածր արագության վրա, այնուհետև աստիճանաբար հարիչի արագությունն ավելացնում ենք։ Շաքարավազ ավելացնելուց հետո զանգվածը ավելի օդեղեն է ստացվում։ Եթե սպիտակուցների մակերեսին հարիչի ռելիեֆային հետքեր են մնում , իսկ զանգվածը խառնիչի վրա է մնում, ուրեմն այն պատրաստ է։ - Բիսկվիթի համար շատ կարևոր է ձվերը լավ հարել։ Պետք է համբերատար լինենք , որպեսզի բիսկվիթը լավ ստացվի։ Մաղած ալյուրը լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, ապա ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը և ցածր արագության վրա հարում ենք։ Այստեղ պետք է արագ և զգույշ գործենք, որպեսզի դեղնուցներն ու սպիտակուցները չնստեն։ Խմորը լցնում ենք կլոր ձևամանի մեջ և թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Բիսկվիթը մոտ 30 րոպե թխում ենք։ Այդ ընթացքում ջեռոցի դուռը չենք բացում։ Որպեսզի հասկանանք բիսկվիթը պատրաստ է թե ոչ, թխվածքի մեջտեղի հատվածում թեթևակի սեղմում ենք, եթե փոս ընկած հատվածը չի բարձրանում վերև, ուրեմն բիսկվիթը մի քիչ էլ պետք է թխենք։ Ջեռոցը անջատում ենք, բայց թխվածքը մոտ 5 րոպե ջեռոցում ենք թողնում։ Այժմ կարող ենք թխվածքը հանել, սառեցնել և մի քանի ժամով (կամ ավելի լավ է գիշերը) հանգիստ թողնել։
- Պատրաստի բիսկվիթի համար օշարակ ենք պատրաստում։ Շաքարավազը ջրի հետ խառնում ենք և եփում` մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Այնուհետև օշարակը սառեցնում ենք և ավելացնում ենք վանիլինը (կարող ենք կոնյակի կամ ռոմի հետ խառնել)։ Բիսկվիթը 2 շերտի ենք կիսում և օշարակով փափկեցնում ենք, չենք մոռանում նաև եզրերի մասին։
Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռը շաքարավազի հետ խառնում ենք (միջուկը պետք է շատ քաղցր չլինի, որպեսզի հատապտուղների համը զգացվի), մեկ րոպե թողնում ենք (այդ ընթացքում շաքարավազը կաթնաշոռի մեջ կլուծվի և հետո ավելի լավ կխառնվի ), այնուհետև զանգվածը լավ տրորում ենք։
Սերուցքը հարում ենք բարձր ամանի մեջ։ Սերուցքը դնում ենք սառույցով լի մեկ այլ ամանի մեջ, որպեսզի ավելի հեշտ հարենք։ Կարող ենք սերուցքը հարելուց 15 րոպե առաջ սառցախցիկը տեղափոխել։ Հարելու ընթացքում հարիչի արագությունն աստիճանաբար բարձրացնում ենք, որպեսզի սերուցքը այս ու այն կողմ չթափվի։ Հարում ենք, մինչև սերուցքը լավ խտանա։ - Ժելատինի վրա ջուր ենք լցնում, 10 րոպե թողնում ենք, որպեսզի այն ուռչի, այնուհետև թույլ կրակի վրա ժելատինը լուծում ենք , բայց չենք եռացնում։ Սառեցնում ենք, բայց հետևում ենք, որպեսզի ժելատինը չպնդանա։ Հարած սերուցքը կաթնաշոռի և սառած ժելատինի հետ հարիչով հարում ենք: Այնուհետև լցնում ենք հատապտուղները և զգուշորեն խառնում ենք, որ դրանք չճզմվեն (հատապտուղները նախապես լվանում ենք և չորացնում)։ Հապալասը մանուշակագույն է դարձնում կրեմը, այնպես, որ կարող ենք գեղեցիկ նախշեր անել։
- Քանի դեռ ժելատինը չի պնդացել, սկսում ենք տորթը հավաքել։ Շերտը դնում ենք ձևամանի մեջ, այնուհետև միջուկը լցնում ենք և զգուշորեն հավասարեցնում, որից հետո ծածկում ենք երկրորդ շերտով։
Ձևամանը մոտ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ժելեն ամբողջությամբ պնդանա։Պատրաստի տորթը ձևամանից հանում ենք։ Կարող ենք եզրերը հավասարեցնել։ - Ձևավորման համար ժելատինը ջրի մեջ թրջում ենք, այնուհետև թույլ կրակի վրա տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Կրակից վերցնում ենք, սառեցնում և սերուցքի հետ խարում, ապա պատում ենք տորթը ստացված զանգվածով և վրան դնում հապալասը։
Համեղ սուֆլե, որը կարող ենք ձևավորել նաև հապալասով և մեկ բաժակ հյութի հետ վայելել գարնանային արևաշատ օրը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities
UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit
Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni
4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan
Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders
Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner
AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor
Fast Shift has joined Idram's open QR infrastructure
New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5%
Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis
Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024
IDBank and Idram at Mantashyants Global Expo
AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference
Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries
AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M
The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community
The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced
General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts
1
A Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBank
2
The Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
3
UPay has joined Idram's Open QR infrastructure
4
Ucom’s 5G network launched in 11 new cities
5
IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.