Էգեյան ծովում գրանցված նոր երկրաշարժը խուճապ է առաջացրել Թուրքիայի քաղաքացիների շրջանում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Իզմիր քաղաքի ափերին մոտ՝ Էգեյան ծովում հունիսի 14-ին նորից երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,5 մագնիտուդ: Այն գրանցվել է ծովի մակարդակից 7 կմ խորության վրա:
Չկան հաղորդումներ ավերածությունների վերաբերյալ, սակայն ցնցումները որոշակի խուճապ են առաջացրել քաղաքացիների շրջանում: Իզմիրում տարբեր տեսախցիկներ արձանագրել են, թե ինչպես են քաղաքացիները ցնցումներից հետո վազելով դուրս գալիս շենքերից:
Էգեյան ծովում հունիսի 12-ին ևս գրանցվել էր երկրաշարժ 6.3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում, այդ թվում և Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



