Պատրաստեք բորշչ հետևյալ բաղադրատոմսով
LIFEԻնչպես պատրաստել բորշչ
Միսը եփել 3 լ ջրի մեջ, ավելացնել սև հատիկ պղպեղ և աղ: Ճակնդեղը, մաղադանոսի արմատը, սոխը երկար շերտատել, կարտոֆիլը կտրատել: Ճակնդեղը մի թեթև տապակել յուղի մի մասի մեջ, մի գդալ քացախ ավելացնել: Շոգեխաշել, ավելացնելով մի քիչ արգանակ, մի գդալ շաքարավազ, տոմատի մածուկ: Արգանակը քամել, միսը կտրատել, կարտոֆիլի և կաղամբի հետ եփել 15 րոպե: Ավելացնել ճակնդեղը, տապակած բանջարեղենը, քաղցր պղպեղը, համեմունքները և եփել 15 րոպե: Ավելացնել սխտորը, մանրացրած ճարպը, եռացնել: Եփվելուց հետո թողնել 20 րոպե: Մատուցել թթվասերի և կտրատած կանաչու հետ:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



