Սև պաղպաղակ․ ինչպե՞ս պատրաստել այն
PHOTOՎերջին շրջանում սև պաղպաղակը գնալով ավելի նորաձև ու տարածված է դառնում։ Ի սկզբանե նման պաղպաղակ պատրաստել են միայն Ճապոնիայում, սակայն այժմ այն հասանելի է նաև Ամերիկայում ու Եվրոպայում։
Սև գույնն ապահովում են քունջութի սև սերմերը, որոնք վաճառվում են համեմունքների խանութներում։
Անհրաժեշտ է՝
- Յուղոտ կաթ- 250մլ
- Յուղոտ սերուցք- 250մլ
- Ձվի դեղնուց- 4 հատ
- Սև քունջութի սերմերի մածուկ- 4ճ գդալ
- Շաքարավազ- բաժակի 0,5 մասը
- Վանիլին- 10գր
Պատրաստման եղանակը՝
- Կաթն ու սերուցքի կեսը խառնեք, դրեք կրակին ու եռացրեք
- Փոքրացրեք կրակն ու թողեք ևս 1 րոպե
- Վանիլինը, ձվի դեղնուցն ու շաքարավազը խառնեք բլենդերի օգնությամբ
- Աստիճանաբար ավելացրեք կաթնային զանգվածն ու շարունակեք խառնել։ Որոշ ժամանակ անց վերադարձրեք կրակի վրա
- 2-3 րոպեից հետո պետք է միատար զանգված ստացվի
- Ավելացրեք քունջութի մածուկն ու խառնեք
- Երբեմն խառնելով՝ սառեցրեք զանգվածը
- Մնացած սերուցքը հարեք ու լցրեք սառը զանգվածի վրա, խառնեք
- Ստացված պաղպաղակը դրեք սառնարանն ու սպասեք, որ սառչի
Բարի ախորժակ ))
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



