Քիչ առաջ Արարատում էլեկտրական գնացք է այրվել
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 13-ին` ժամը 06.06-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլեկտարական գնացք: Ինչպեստեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Երասխ» կայարանում 3600 Վ լարումով էլեկտրական մալուխը պոկվել և ընկել է վագոնի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.54-ին: Այրվել է գնացքի էլեկտրական վահանակի տուփը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



