«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սոկրատիս Պապաստատոպուլոսով
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպանը շարունակում է գտնվել ԱՊԼ-ի ակումբների հետաքրքրության շրջանակում: Ինչպես հաղորդում է Bild-ը, ավելի վաղ Սոկրատիսի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Արսենալը», իսկ հիմա պաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Տվյալ պահին «Կարմիր սատանաները» դեռ պաշտոնական առաջարկ չեն արել դորտմունդցիներին, սակայն Պապաստատոպուլոսի համար նրանք ստիպված կլինեն վճարել 30 մլն եվրո:
Սոկրատիսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2019 թվականին: Ակումբի գույները նա պաշտպանում է 2013 թվականից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



