Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Այսօր Չե Գևարայի ծնունդն է. իսկ դուք գիտե՞ք նրա հայտնի լուսանկարի տակ թաքնված պատմությունը

LIFE

Չե Գևարայի լուսանկարը, որի հեղինակը կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան է, տպվել է պաստառների, շապիկների, խաղաքարտերի ու հնարավոր գրեթե ամեն բանի վրա։ Այսօր այն շուրջ 54 տարեկան է ու դեռ շարունակում է հայտնի ու սիրված մնալ։

Այն պետք է Կորդային հարստություն ու ճանաչում բերեր, բայց չբերեց։ Իրականում այն գրեթե մոռացվել էր տարիների ընթացքում։ Չեի լուսանկարը երկար ճանապարհ է անցել կոմունիստական ու կապիտալիստական պղտոր ջրերում։

Ալբերտո Դիազ Գուտիերեսը ծնվել է Հավանայում 1928 թվականին ու սովորել լուսանկարչություն հարսանեկան արարողություններ, հուղարկավորություններ ու նմանատիպ այլ իրադարձություններ նկարող ստուդիայում որպես օգնական աշխատելու ընթացքում։ 1953 թվականին նա բացում է իր սեփական ստուդիան, փոխում է իր անունն ու դառնում Ալբերտո Կորդա։ Մի քանի տարվա ընթացքում Kordas ստուդիան Կուբայի առաջին ֆեյշն լուսանկարչության ստուդիան էր։ Կարդան ավելի ուշ խոստովանել է, որ ընտրել է ֆեյշն լուսանկարչի կարիերան, քանի որ նրա հիմնական նպատակը եղել է կանանց հետ ծանոթանալը։

Image result for alberto korda

Կորդայի հաջողությունն այս ասպարեզում մոտեցավ իր ավարտին 1959 թվականին.

30-ին մոտ ես իմ թեթևամիտ կյանքով էի ապրում, երբ հանկարծ այդ իրադարձությունը փոխեց իմ կյանքը՝ Կուբայի հեղափոխությունը։

Ֆիդել Կաստրոն և Էռնեստո Չե Գևարան այդ տարվա հունվարին եկան Հավանա, ու Կորդան դարձավ հեղափոխության լուսանկարիչն ու Կաստրոյի ընկերը։

Չեի հայտնի լուսանկարն արվել է 1960 թվականի մարտի 5-ին՝ Հավանա զենք տեղափոխող ֆրանսիական նավում զոհված 136 մարդկանց համար սգո ծառայությունում։ Մարդիկ հավաքվել էին Հավանայի փողոցներում, իսկ Կորդան այնտեղ աշխատում էր Revolución լրագրի համար։ Կաստրոն մոտեցել էր հարթակին՝ ելույթ ունենալու համար։ Նրա հետ էին նաև Ժան Պոլ Սարտրն ու Սիմոնա դը Բովուարը։ Երբ Կորդան մոտեցավ հարթակին, նա նկատեց, որ Չեն, ով կանգնած էր բեմի ետևում, առաջ էր եկել։

Image result for alberto kordaAlberto Korda

- Հիշում եմ՝ ինչպես էր նա նայում 23-րդ փողոցում հավաքված մարդկանց բազմությանը,- ասում է Կորդան։

Կորդային ցնցել էր Գևարայի հայացքը, որը, ինչպես ինքն է նշում, բացարձակ անհաշտություն էր արտահայտում, ինչպես նաև զայրույթ ու ցավ։ Մինչև Չեն առաջ կգար, Կորդան հասցրեց երկու լուսանկար անել՝ մեկ հորիզոնական և մեկ ուղղահայաց։

Երբ Կորդան վերադարձավ իր ստուդիա, նա մի քանի լուսանկար պատրաստեց Revolución-ի համար։ Չեի լուսանկարը նա կտրեց, որովհետև այնտեղ, բացի Չեից, երևում էին այլ դեմքեր ևս։

Որքան էլ զարմանալի է, լրագիրը չտեղադրեց Չեի լուսանկարը, փոխարենն ընտրեց Սարտրի ու Բովուարի հետ Կաստրոյի լուսանկարը։ Տարիներ անցան, ու լուսանկարը մնաց կախված Կորդայի ստուդիայի պատից, չնայած նա բազմացրել էր դա ու մի քանիսն ուղարկել ընկերներին որպես նվեր։

Պատմության ընթացքը փոխվեց 1967 թվականին, երբ Ջանջակոմո Ֆելտրինելլի անունով մի իտալացի հրատարակիչ Կուբայի կառավարության նամակը ձեռքին եկավ Կորդայի մոտ՝ խնդրելով, որ օգնի նրան գտնել Չեի դիմանկարը։ Կորդան ցույց տվեց ստուդիայի պատից կախված նկարը՝ ասելով, որ այն Չեի լավագույն լուսանկարն է։ Ֆելտրինելլին պատվիրեց երկու օրինակ և երբ հաջորդ օրը եկավ դրանք վերցնելու, Կորդան ասաց, որ որպես հեղափոխության աջակից՝ նա կարող է չվճարել դրանց համար։

Image result for alberto korda

Այդ երկու օրինակները տարածվեցին։ Առաջին լուսանկարը հայտնվեց Paris Match ամսագրում 1967 թվականի օգոստոսին։ Մինչև այսօր պարզ չէ՝ որտեղից է ամսագիրը ձեռք բերել լուսանկարը։ Նույն ժամանակ իռլանդացի նկարիչ Ջիմ Ֆիցպատրիկն օգտագործեց նկարը գունավոր պաստառում։ Նա պնդում է, որ նկարն ստացել է հոլանդացի անարխիստների խմբից, ովքեր էլ ասում էին, որ այն ստացել են Սարտրից։

Բայց լուսանկարի հաջողության գագաթնակետը 1967 թվականի հոկտեմբերն էր, երբ Չեն սպանվեց Բոլիվիայում։ Մարդիկ դուրս եկան սպանությունը դատապարտող ցույցերի, ու Ֆելտրինելին տպեց Չեի նկարով պաստառներ ու վաճառեց ցուցարարներին։ Նկարը կոչվեց Guerrillero Heroico։

Ո՛չ Կորդան, ո՛չ Գևարայի ընտանիքը ոչ մի շահույթ չունեցան լուսանկարից, մինչդեռ այն միլիարդների շահույթ էր բերել։ Առանց հեղինակային իրավունքների պաշտպանության յուրաքանչյուրը կարող էր օգտագործել այն։

2000 թվականին Կորդան դատի տվեց Smirnoff օղու ընկերությանը՝ գովազդում նկարն օգտագործելու համար՝ ասելով.

Image result for che guevara

- Որպես այն գաղափարների աջակից, որի համար զոհվեց Չե Գևարան, ես դեմ չեմ նկարի վերարտադրությանը նրանց կողմից, ովքեր ուզում են կենդանի պահել նրա հիշատակն ու սոցիալական արդարություն հաստատել աշխարհով մեկ, բայց ես կտրականապես դեմ եմ Չեի նկարն օգտագործելուն այնպիսի մթերքներ գովազդելու համար, ինչպիսին է ալկոհոլը. այն ազդում է Չեի հեղինակության վրա։

Կորդան ստացավ 50.000$-ի փոխհատուցում, որը նվիրաբերեց Կուբայի առողջապահության համակարգին՝ ասելով, որ Չեն էլ նույնը կաներ։ Բայց այս գործով ապացուցվեց, որ Կորդան ամբողջովին կորցրել էր Չեի նկարի հեղինակային իրավունքները։

Կոմերցիոն ու սոցիալական նպատակներով դրա անվերջ օգտագործման արդյունքում այն կորցրեց իր յուրահատկությունը։ Այնուամենայնիվ, այն նաև տարածվեց ողջ աշխարհով։

Այսօր Չեի նկարով հագուստ կրող մարդկանցից քչերը գիտեն՝ ով է նա իրականում և ով է նկարի հեղինակը։ Չեի հեղափոխությունը պատմություն է դարձել։

Ալբերտո Կորդան մահացել է սրտի կաթվածից 2001 թվականին՝ մինչ պատրաստվում էր Փարիզում լուսանկարների ցուցադրությանը։ Նա թաղված է Հավանայում։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns