Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են վրեժ լուծում կենդանակերպի նշանները

LIFE

Խոյ

Եթե ինչ-որ մեկը դիպչում է Խոյի ցավոտ տեղին, ապա Խոյը, որպես կանոն, պատասխան է տալիս։ Սակայն դա որպես վրեժ չի դիտարկվում, քանի որ առողջ օրգանիզմի նորմալ արձագանք է։ Որպեսզի Խոյի մոտ վրեժխնդիր լինելու ցանկություն առաջանա, նրան անհրաժեշտ է շատ լուրջ, դանդաղ եւ երկարատեւ հասցնել դրան։ Օրինակ, ամեն օր բարձրաձայն պատմել նրա թույլ տեղերի մասին նրա ընտրյալի ներկայությամբ։ Այս դեպքում Խոյին անհրաժեշտ է միայն մեկ բան, որ վրեժի օբյեկտը պարզապես դադարի գոյատեւել։ Եվ Խոյը դրան կհասնի։ 

Ցուլ

Ցուլի վրեժը, որպես կանոն, նախագծված է եւ դաժան։ Թեեւ հարկավոր է շատ տանջվել՝ Ցուլին բարկացնելու համար։ Եթե Դուք արժանացել եք Ցուլի վրեժխնդրությանը, ապա պատրաստ եղեք, որ Ցուլն ամենուր Ձեզանից դժգոհ է լինելու։ Իսկ դա նշանակում է, որ Դուք կմնաք մեկուսացված եւ առանց «քաղցր» չափաբաժնի։ Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի Ձեզ պաշտպանել, Ցուլը նրան պարզապես կոչնչացնի։ Ցուլի վստահությունը կրկին վաստակելու համար ստիպված եք այնքան ներում հայցել, որ ավելի հեշտ է միանգամից կախվել։

Երկվորյակներ

Երկվորյակների վրեժին արժանանալով՝ Դուք կդառնաք աներևակայելի բամբասանքների, տհաճ, տափակ ու  սուր խոսքերի և բացահայտ ապատեղեկատվության օբյեկտ։ Սակայն այս  «քաջերը» լրջորեն վրեժխնդիր լինել չեն կարող։ Եթե, իհարկե, նրանք դա չեն անում համակարգչի օգնությամբ, օրինակ, ուղարկելով  Ձեզ էլեկտրոնային նամակ վիրուսով։ Սակայն եթե Դուք որոշել եք, որ Երկվորյակների վրեժից վախենալ հարկավեր չէ, Դուք սխալվում եք, քանի որ մարդիկ հակված են հավատալ նույնիսկ ամենաանհավական բամբասանքներին։ Իսկ Երկվորյակները, հնարելով հերթական սուտը, կարող են իսկապես ցավոտ ու տհաճ տեղեկատվություն տարածել։

Խեցգետին

Խեցգետնի ամենատարածված վրեժը՝ դուրս գալ տանից ձմռանը առանց գխարկի, որպեսզի բոլորին վատ լինի։ Այս հնարքը նրանք անում են միշտ տրամադրության ներքո։ Իսկ հետո՝ հարաբերությունների խզում։ Ընդմիշտ։ Սակայն ավելի սարսափելի է Խեցգետնի վիրավորանքը․ այս արարածը նայելու է Ձեզ մեղադրական աչքերով, և ամոթը պարզապես կխեղդի Ձեզ։

Առյուծ

Առյուծի վրեժխնդրությունն արթնացնելու համար հարկավոր է պարզապես խաբել նրան։ Իսկ Առյուծին խաբելը շատ հեշտ է։ Առյուծի վրեժը՝ նույնիսկ ամենաթեթևը, սարսափելի է։ Վրեժի ամենապարզ միջոցը Առյուծի համար՝ հրապարակայնորեն ցույց տալ, որ Դուք Ձեզանից ոչինչ չներկայացնող ոչնչություն եք։ Այս ամենին կհետևեն բացահայտ վիրավորանքները: Ի դեպ, շրջապատի համակրանքը այս դեպքում ուղղված կլինի Առյուծին։ 

Կույս

Մեզ  իսկապես հայտնի չէ, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի Կույսը սկսի վրեժ լուծել, սակայն այս նշանի ներկայացուցիչների մոտ այս հակումները նկատվում են։ Ընդհանուր առմամբ, Կույսերը հակված են վրեժխնդիր լինել պաշտոնական փաստաթղթերի օգնությամբ։ Այսինքն, եթե Դուք վիրավորել եք Կույսին, իսկ նա համապատասխան կառույցում հնարավորություն ունի բողոք ներկայացնելու, նա դա անպայման կանի։ 

Կշեռք

Բավականին նեղացկոտ նշան է։ Սակայն իրականում վրեժ լուծել չեն կարող։ Այստեղ ավելի շատ մանկական ձև է նկատվում՝ դու այսպես արեցիր, իսկ ես կանեմ այսպես։ Ամենածայրահեղը, ինչին ունակ են Կշեռքները, երկխոսության մարտահրավերն է, որի ընթացքում Կշեռքը կներկայացնի բոլոր մեղադրանքները և բացատրություն կպահանջի։ 

Կարիճ

Կարիճը տարբերվում է մնացած նշաններից նրանով, որ նա ամենուր ունի իր հետաքրքրասիրությունը։ Ամենուր։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձի դիպչել դրանց, Կարիճն անմիջապես կխայթի։ Խայթոցները տարբեր են լինում, սակայն առաջնահերթ նպատակը հակառակորդին ոչնչացնելը չէ, այլ որքան հնարավոր է ցավոտ վնասվածքներ հասցնելը։

Աղեղնավոր

Հիշաչար են և եթե հանդիպեն 20 տարի առաջ  իրենց վիրավորած մեկին, մեծ ուրախությամբ վրեժ կլուծեն։ Ամենակարևորն այն է, որ նրանք վրեժխնդիր չեն լինի, եթե ոչ ոք դա չի տեսնում։ Նրանց համար դա ձանձրալի է։ Նրանք սկզբում բավարար քանակի մարդկանց կհավաքեն, կպատմեն, որ Դուք իրենց վիրավորանք եք հասցրել, իսկ հետո արդեն՝ հրավառության ներքո, կսկսեն իրենց նենգ վրեժխնդրությունը։

Այծեղջյուր

Այս մարդկանց հնարավոր չէ բարկության հասցնել։ Սակայն եթե Ձեզ  հաջողվեց, օրինակ, դիպչել նրա սիրելիին, դա շատ վատ է։ Այծեղջյուրը կսկսի դանդաղ և դաժանորեն վռնդել Ձեզ բոլոր մոտ գտնվող բնակավայրերից։ Սակայն դա չի նշանակում, որ Այծեղջյուրը ինչ-որ հատուկ աշխատանքներ  կանցկացնի դրա համար։ Պարզապես նրան արդեն բոլորը ճանաչում են, և ճնշման բոլոր կոճակները նրա ձեռքերում են։

Ջրհոս

Ջրհոսները վրեժ լուծել չգիտեն և չեն սիրում։ Այս նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են դավաճանել, խաբել, սակայն անում են դա ոչ թե վրեժ լուծելու համար, այլ հենց այնպես՝ հանուն ինքնահաստատման։ Իսկ հունից հանել Ջրհոսին գրեթե անհնար է։ Ջրհոսների բնատուր հումորի զգացումն այնքան ուժեղ է, որ նրանք Ձեզ  պարզապես հիմար կդարձնեն: Կարող եք դա վրեժ անվանել, սակայն նրանք այդպես չեն կարծում։

Ձկներ

Ձկներին վիրավորելը չափազանց հեշտ է, սակայն վիրավորել այնպես, որ նա ցանկանա վրեժխնդիր լինել, կարող է միայն հարազատ մարդը, քանի որ մնացած վիրավորանքների մասին Ձկները շատ արագ մոռանում են։ Ձկների վրեժի ամենապարզ միջոցը՝ վիրավորված դեմքով պատմել բոլորին, թե որքան վատ մարդ եք Դուք և որքան դաժան եք վարվել նրա հետ։ Ձկների մոտ դա շատ լավ է ստացվում, և մարդիկ իսկապես կարող են Ձեր մասին վատ կարծիք ունենալ։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns