Ռաքքայում մարտից ի վեր 300 խաղաղ բնակիչ է զոհվել կոալիցիայի ավիահարվածներից. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով մարտից ի վեր առնվազն 300 քաղաքացի է զոհվել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում
Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտնել են ՄԱԿ-ի` ռազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող քննիչները:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական ընդդիմադիր զորամիավորումը` կոալիցիոն ուժերի աջակցությամբ, Ռաքքան իսլամիստներից ազատագրելուն ուղղված գրոհ է սկսել անցյալ շաբաթ: Նշվում է, որ քաղաքը զանգվածային հրթիռակոծման է ենթարկվել կոալիցիայի կողմից:
Անկախ հետազոտողների տվյալներով` խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասը` շուրջ 200 մարդ, գրանցվել է մեկ վայրում` Ալ-Մանսուրա գյուղում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



