Yerevan, 20.November.2026,
00
:
00
BREAKING

10 առասպել ընտանեկան հարաբերությունների մասին

LIFE

1. Հակադիր կողմերը ձգում են միմյանց

Դա ճիշտ չէ։ Հարաբերությունների նախնական փուլում, իհարկե, դա հաճելի է։ Դուք կարող եք տարբեր բնավորությունների տեր մարդիկ լինել, բայց եթե որոշել եք միասին լինել, ապա պետք է նայեք մեկ կետի։ Ամուսնությունն առավել կայուն եւ ամուր են դարձնում ընդհանուր նպատակները։

2. Տղամարդիկ սիրում են «գազօջախի մոտ կանգնող» կանանց

Ճիշտ չէ։  Տարբեր տղամարդիկ սիրում են տարբեր կանանց։ Իհարկե, սիրում են ոչ այն պատճառով, որ նրանք կարող են համեղ կերակուրներ պատրաստել եւ լույս աշխարհ բերել արական սեռի ներկայացուցիչների։

3. Հասուն մարդուն փոխել հնարավոր չէ

Ճիշտ չէ, եթե միայն խոսքը հոգեկան հիվանդությունների կամ պաթոլոգիայի մասին չէ։ Իր կյանքի ընթացքում մարդը փոխվում է բազմաթիվ անգամ՝ նոր հանգամանքներ ու փորձ ձեւավորելով։ Իսկ ամուսնությունն ու երեխաները, անկասկած, կարող են փոխել ցանկացած վարքագիծ։ Այս հարցում կարեւոր է փոխզիջումների գնալը։

4. Լավագույն ամուսնությունն այն է, երբ զույգերն ընկերներ են

Դա ամենեւին էլ այդպես չէ։ Լավագույն ամուսնությունն այն է, երբ առկա են ե՛ւ սերը, ե՛ւ ընկերությունը։ Զուտ ընկերությամբ շատ հեռու չես գնա։ Ընկերությունն, իհարկե, լավ է, սակայն այն ամուր ամուսնության համար հիմք հանդիսանալ չի կարող։

5. Կդիմանաս, կսիրես

Նման կարծիքը գերիշխող է շատերի մոտ։ Համբերելը՝ կհամբերես, սակայն սիրված լինել՝ հազիվ թե։ Նման ամուսնության մեջ, ամենայն հավանականությամբ, գերիշխող կլինի փոխադարձ հարգանքը, հոգատարությունը, ընդհանուր շահերը, սակայն հույզեր երբեք չեն լինի։

6. Միմյանց իսկապես սիրող մարդիկ ամեն ինչ առանց խոսքիհասկանում են

Ներեցեք, բայց ամուսնությունը գլուխկոտրուկ չէ։ Ամուսնության մեջ ավելի ճիշտ կլնի բարձրաձայնել խնդիրները։ Իսկ եթե դու կարծում ես, թե նա լռում է, որովհետեւ ամեն ինչ հասկանում է, իրականում նա արդեն վաղուց անտարբեր է քո նկատմամբ։ Այնպես որ, եկեք չվախենանք միմյանց ասել այն մասին, ինչը մեզ հարմար չէ, ինչ ենք մենք սպասում եւ ինչ ցանկանում։

7. Երեխաներն ամրապնդում են ամուսնությունը

Այն էլ ինչպես են ամրապնդում։ Սակայն միայն այն պարագայում, երբ ձեր ամուսնությունն առանց այդ էլ կայուն է։ Բայց երբ ամեն ինչ թելից է կախված եւ ահա-ահա կփլուզվի, պետք չէ հույսը դնել «փրկիչ» երեխայի վրա։ Երեխան սոսինձ չէ։ Երեխայի ծնունդը միայն կարագացնի ձեր՝ առանց այն էլ ոչ ամուր ամուսնության կործանումը։ Ձեզ դա պե՞տք է։

8. Չի կարելի ներել դավաճանությունը, ինչն անպայման կկրկնվի

Սուտ է։ Մարդիկ տարբեր են։ Մեկի համար դավաճանությունը կյանքի կործանում է եւ շեքսպիրյան ողբերգություն, իսկ ինչ-որ մեկը կարող է ոչ միայն ներել դավաճանությունը, այլեւ դրանից ավելի ուժեղ ու անկոտորում դառնալ՝ ինչպես Տերմինատորը։ Ներել կամ չներել դավաճանությունը բացառապես քո ընտրությունն է։ Իսկ երբ «բարի կամեցողները» պնդում են՝ հեռացիր առանց մտածելու, դրանք միայն նրանց անձնական մոլորություններն ու վախերն են ։ Քո զուգընկերոջը քեզանից լավ ոչ ոք չի ճանաչում, իսկ քո ընտանիքը միանշանակ արժանի է երկրորդ հնարավորության։

9. Ազատ հարաբերությունները կարող են փոփոխոթյուն հաղորդելբազմամյա ու ձանձրալի ամուսնությանը

Կարող են։ Եւ նույնիսկ տարատեսակ կդարձնեն որոշ ժամանակ։ Սակայն սիրելիին ինչ-որ մեկի հետ կիսելը՝ թեկուզ «անկարեւոր» մեկի, անասելի դժվար է, որովհետեւ մենք բոլորս սարսափելի սեփակատենչ ենք։ Խանդը, չարիքը, վիրավորանքն ու կասկածներն անխուսափելի կլինեն։ Իսկ դրանցից մինչեւ ամուսնալուծություն մեկ քայլ է։ Մի խոսքով, ավելի լավ է չփորձել, եթե վստահ չես։

10. Վաղ թե ուշ ամեն ինչ ի չիք կդառնա եւ սերը կավարտվի

Ցանկացած հարաբերություններ զարգանում են ըստ սինուսոյիդի։ Ամուսնության մեջ վերելքներ ու անկումներ ճգնաժամներ են լինում, ինչը միանգամայն նորմալ է։ Վատագույնը, ինչը կարելի է անել նման իրադրության պարագայում, հայտարարել, որ հարաբերությունները սպառել են իրենց եւ վերջ ամուսնությանը։ Կարեւոր է համբերելը, սպասել կարողանալը եւ չմոռանալն այն մասին, որ դուք սիրում եք միմյանց։

Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership