Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING

Համանախագահներին կհաջողվի՞ խելքի բերել Ադրբեջանին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, համանախագահները ժամանեցին Երևան ու Ստեփանակերտ: Հունիսի 19–ին նրանք կլինեն Բաքվում: Արդյոք սա հերթական այց էր, թե դրանից հետո որևէ բան կփոխվի, պարզ կդառնա առաջիկայում: Համենայնդեպս, երևանյան այցի շրջանակներում երկու կարևոր հանգմանք աչքի ընկավ: Նախ, համանախագահները բացի ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպելուց հանդիպեցին նաև պաշտպանության նախարարի հետ: Տարածաշրջան նրանց վերջին այցերի ընթացքում ՊՆ հետ հանդիպումներ չեն եղել: Հնարավոր է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը պայմանավորված է եղել վերջին շրջանում շփման գծում տիրող լարվածությամբ, հայկական կողմի պատժիչ գործողություններով: Իսկ միգուցե առաջիկայում լարվածության հնարավոր նոր ուժգնացմամբ:

Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հայկական կողմը հստակ ձևով բարձրացրեց զինադադարի խախատումներ թույլ տվող կողմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ընդ որում, այդ մասին Էդ. Նալբանդյանը հայտարարեց ոչ միայն համանախագահների, այլև երկու օր առաջ Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը: «Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, անգամ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլ այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացողության մեջ մնացած բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից»,– ասել է Նալբանդյանը: Ընդ որում, Նալբանդյանը բերում է նաև նման գործողությունների դիմելու հնարավոր տարբերակը՝ նշելով, որ համանախագահող երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, ու եթե նրանցից թեկուզ մեկը համարի, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Պատժամիջոցներ կիրառելու հարցը ամենաբարձր մակարդակով այս տարվա մարտի 8–ին առաջինը բարձրացրեց Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Օլանդը, կոչ անելով ոչ միայն արձանագրել խախտումները, այլև պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին:

Բացի այդ, երկար տարիներ է՝ հայկական կողմն առաջարկում է ստորագրել չհարձակման պայմանագիրը, ինչը կողմերին թույլ կտա նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է՝ շփման գծում ռազմական սադրանքները դիտելով որպես քաղաքական գործիք:

Այս համատեքստում, իհարկե, կրկին անիմաստ են հնչում Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանը «վախենում է սուբստանտիվ բանակցություններից»: Ընդ որում, ըստ Բաքվի, դրանք ենթադրում են «ստատուս քվոյի» փոփոխություն, տարածքների վերադարձ Ադրբեջանին: Ավելին, ԱԳՆ խոսնակ Գաջիևը հայտարարել է, որ Մոսկվայում արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է հենց տարածքների հարցը: Մինչդեռ մեր արտգործանախարարը հակադարձել է, թե այդ բանակցություններում քննարկվել է միայն մամուլի հաղորդագրության տեքստը, որի վերջնական տարբերակից Ադրբեջանը, ինչպես միշտ, հրաժարվել է և ի տարբերություն հայկական ու ռուսական կողմի՝ ներկայացրել սեփականը:

Արդյոք համանախագահներին կհաջողվի «խելքի բերել» ադրբեջանական կողմին, պարզ կդառնա այցից հետո:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League