Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Օղուզի (Վարդաշենի) շրջանում` Շաքի քաղաքից 30 կմ դեպի հարավ արեւելք հոկտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 05:13-ին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում են, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4, օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Նախնական տվյալներով` մարդկային զոհեր եւ ավերածություններ չկան:
Անցյալ ամսվա կեսերին Ադրբեջանի Զաքաթալա-Շաքի-Օղուզ-Շամախի հատվածում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժը բազմաթիվ ավերածություններ էր առաջացրել քաղաքներում եւ գյուղերում, մեկ կին զոհվել, մի քանի մարդ էլ վնասվածքներ էին ստացել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



