Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


REGNUM–ի վերլուծաբան. «Ադրբեջանական ուղղաթիռները հայկական զինուժի համար կենդանի թիրախ են». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթվա վերջին հրապարակվեց ՄԱԿ–ի սովորական սպառազինությունների մասին 2016 թ. զեկույցը, որի համաձայն անցած տարի Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 300 հատ դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր (ԴԶՀՀ): Ըստ ամենայնի, այդ մատակարարումն ուղղակի կերպով առնչվում է 200 մլն դոլարի արտոնյալ վարկին:

Հայաստանի համար այս համակարգերի ձեռքբերումն ունի ոչ պակաս կարևոր նշանակություն, քան «Սմերչի» կամ «Իսկանդերի» ձեռքբերումը: Փորձենք հասկանալ՝ ինչու:

Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվորեն գնում էր ժամանակակից գրոհային ուղղաթիռներ: Դրանք էին ռուսական Ми–35М և Ми–24–ի մոդեռնիզացված՝ Ми–24GSuperHindMk տեսակի ուղղաթիռները: Թվում էր, որ ժամանակակից գրոհային ուղղաթիռները կարող են շփման գծում իսկական գլխացավանք դառնալ հայկական կողմի համար, քանի որ Հայաստանի ու Արցախի զինված ուժերում եղած փոքր հեռահարության հակաօդային պաշտպանական միջոցները, օրինակ «Оса»–ն, արդեն հնացել են:

Իրականում, տարբեր գնահատականների համաձայն, նույնիսկ 2016–ի ապրիլին Հայաստանն ուներ 200–300 միավոր տարբեր տեսակի ԴԶՀՀ («Игла», «Стрела–2»): Հիմա այդ թիվը կրկնապատկվել է, ընդ որում այդ զինատեսակի նորագույն տեսակներով՝ «Игла–С» և «Верба»: Այս սպառազինության մեծաքանակ մատակարարման մասին լուրերը հայկական կողմը հրապարակել էր դեռ 2017–ի ապրիլին: Հիմա այդ տվյալները հաստատել է նաև ռուսական կողմը:

REGNUM ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանին տվյալ խնդրի առնչությամբ միայն մեկ հարց է հետաքրքրում, թե ինչ քանակական հարաբերակցությամբ են մատակարարվել նորագույն «Верба» և առավել սովարական ու պարզ «Игла–С» համակարգերը: «Հակառակորդի ուղղաթիռների ու կործանիչների դեմ պայքարում այդ հարցն ակտուալ չէ, սակայն ԱԹՍ–ների ոչնչացման հարցում «Верба»–ն նախընտրելի է»,– մեկնաբանում է Լ. Ներսիսյանը:

Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի ցամաքային ուժերի թիվը, կարելի է վստահությամբ ասել, որ հիմա յուրաքանչյուր վաշտ կունենա 1–2 ԴԶՀՀ: Նման մեծ արդյունավետություն ունեցող ՀՕՊ հակամարգերով համալրված լինելը, հատկապես եթե նկատի ունենանք Լեռնային Ղարաբաղի լեռնային ռելիեֆը և հայ–ադրբեջանական սահմանի երկանքով ձգտող լեռնային անտառները, ադրբեջանական ուղղաթիռների օդաչուներին հայկական զինուժի համար դարձնում են կենդանի թիրախ: Նման բնական պայմաններում հայտնաբերել ԴԶՀՀ–ի զինվորին գրեթե անհնար է (քանի դեռ նա չի կրակել): Թեպետ դա շուտ են հասկացել հենց Ադրբեջանի գլխավոր շտաբում՝ ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի օդուժը կատարեց միայն մի քանի ռազմական թռիչք: Դրանք դադարեցվեցին հենց առաջինը օրը երկու ուղղաթիռ կորցնելուց հետո:

«Երևանի գրագետ ու հաշվարկված ներդրումները թույլ կտան զրոյացնել Բաքվի փորձերը՝ հասնելու գերակշռության ժամանակակից ուղղաթիռներ կիրառելու հաշվին: Բավարար է ուշադրություն դարձնել թվերին՝ 300 միավոր ԴԶՀՀ–ի ձեռքբերումը Հայաստանին դժվար թե արժեցած լինի 20–25 մլն դոլարից ավելի, իսկ դա պակաս է մեկ հատ Ми–35М ուղղաթիռի գնից («դատարկ»՝ առանց սպառազինության համալրված մեկ ուղղաթիռն արժե առնվազն 35 մլն դոլար): Ընդ որում, ԴԶՀՀ–ի կիրառումը առանձնահատուկ հմտություններ չի պահանջում, իսկ յուրաքանչյուր օդաչու մեկ պարկ ոսկու գին ունի»,– նշում է վերլուծաբանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe