Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
SOCIETYԱդրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատավճռով ազատվելուց հետո ևս 2 տարի լրագրողին արգելվել է զբաղվել լրագրությամբ: Ֆարմազօղլուի փաստաբանը համաձայն չէ դատարանի կայացրած վճռի հետ և նպատակ ունի բողոքարկել այն:
Ֆարմազօղլուն ձերբակալվել էր Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից 2016թ. հունիսի 30-ին: Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն՝ լրագրողը մեղադրվել էր կաշառք վերցնելու մեջ: Ֆարմազօղլուն հայտնի էր իր հակաիշխանական և ընդդիմադիր գործունեությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



