Մահացել Է դերասան Ալեքսեյ Բատալովը
SOCIETYՀունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով դերասանի ընկերոջը:
«Ալեքսեյ Վլադիմիրովիչը խաղաղ հանգչել Է քնի մեջ: Երեկոյան պառկել Է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- գրում Է թերթը:
Ավելի վաղ դերասանի կինը ՌԻԱ Նովոստիին պատմել Էր, որ Ալեքսեյ Բատալովը երկու ամիս գտնվում Էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ կոտրել Էր ոտքը: Ավելի ուշ նա տեղափոխվել Էր վերականգնողական կենտրոն:
Նկարահանվել Է «Մոսկվան արցունքների չի հավատում», «Ռումյանցեւի գործը», «Թռչում են կռունկները» ֆիլմերում, բեմադրել Է «Շինել», «Երեք հաստլիկներ» եւ այլ ֆիլմեր: ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր Է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



