Ցիտրուսներն ավելի օգտակար են, քան թվում է
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ցիտրուսային մրգերի օգտակար հատկությունների մասին.
Ցիտրուսային մրգերի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի: Բայց վերջին շրջանում մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում ցիտրուսների նոր օգտակար հատկություններ են բացահայտվել:

Կիտրոնը, նարինջը և գրեյպֆրուտը արյունը մաքրելու գերազանց միջոց են: Նարինջը կարող է ոչ միայն օրգանիզմից դուրս բերել թույներն ու տոքսինները, այլ նաև ամրացնել իմունային համակարգը, բարձրացնել դիմադրողականությունը՝ տարբեր ինֆեկցիաների նկատմամբ. հյութը շատ օգտակար է մրսածության և հարբուխի ժամանակ:

Նարինջը խանգարում է նաև անոթների պատերի քայքայմանը և արյան մակարդմանը:Կիտրոնն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ. այն կարող է օգնել ազատվելու ստամոքսի խոցից և չափից ավել թթվայնությունից: Այն պարունակում է տարբեր հանքային նյութեր. նատրիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ մարգանցովկա, պղինչ, ծծումբ, քլոր, ցինկ:

Գրեյպֆրուտը գերազանց մաքրում է երիկամները և լյարդը, օրգանիզմից հեռացնում է օրգանական թթուները, որոնք նպաստում են ռևմատիզմի և արթրիտի առաջացմանը:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



