Թխվածքաբլիթ “Միլիոնատեր”
LIFEՊատրաստման եղանակ
- Պատրաստում ենք թխվածքային հիմքը: Դրա համար բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, օսլան, շաքարավազը, աղը, կտրատված և լավ սառեցված կարագը: Լավ խառնում ենք զանգվածը, ավելացնում ձվի դեղնուցը և կրկին խառնում մինչև յուղոտ փշրանքանման զանգվածի առաջացումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է 1ճ/գդ ջուր ավելացնել:

- Ջեռոցի ձևամանի (24*26սմ) հատակին փռում ենք պերգամենտային թուղթ, ապա լցնում ստացված զանգվածը և գդալի օգնությամբ սեղմում այն ձևամանի հատակին:
Տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց և թխում 20 րոպե:
- Պատրաստում ենք կարամելը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում կարամելային շերտի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և տեղափոխում կաթսան միջին կրակի վրա: Խառնելով եփում ենք կարամելը կրակի վրա մինչև նրա պնդանալը, որի ճիշտ աստիճանը որոշում ենք կաթացնելով 1 կաթիլ կարամելային զանգված սառը ափսեի վրա: Կարամելը պետք է արագ սառչի և վերածվի փափուկ և նուրբ իրիսի:
Կարամելային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ՝ թխվածքային շերտի վրա: Թողնում ենք կարամելը սառչի:
- Ջնարակի պատրաստման համար շոկոլադը մանրացնում ենք, լցնում ամանի մեջ:

- Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, տեղափոխում կրակի վրա և եռացնում: Ապա տաք վիճակում լցնում ենք շոկոլադի վրա և խառնում մինչև միատարր հարթ ջնարակի ստացումը:
Ջնարակը լցնում ենք կարամելային շերտի վրա, հավասարեցնում նրա ամբողջ տարածքով և տեղափոխում սառնարան 2 ժամով:
Պատրաստի թխվածքաբլիթը կտրատում ենք քառակուսիներով և մատուցում:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



