Անի Դաշյանի ընտանիքում հանգստի շրջանը սկսվել է Թունիսից ու կավարտվի Երևանով
PHOTOԼife.panorama.am-ը գրում է.
Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանն իր ընտանիքով արդեն հասցրել է հանգստանալ, սակայն հանգստի հետ կապված ծրագրերը Անիի ընտանիքում այդքանով չեն եզրափակվել, իսկ մանրամասներին տեղեկացել է Life.panorama.am-ը:
«Մենք արդեն հասցրել ենք հանգստանալ մայիսին: Որորշեցինք մեկնել Թունիս, քանի որ այդ ժամանակահատվածում այնտեղ արդեն շատ տաք էր, եւ հետո ընտրեցինք այնպիսի երկիր, որը ժամային առումով շատ հեռու չէ Մոսկվայից, քանի որ Ռոբերտի առաջին ճամփորդությունն էր, եւ պետք էր հասկանել՝ երեխան ինչպե՞ս է տանում թռիչքը: Փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ, եւ մենք վայալեցինք ծովափնյա մեր հանգիստը»,- նշեց Անին:
Հաղորդավարուհու որդին` Ռոբերտը, դեռեւս հայրենիքում չի եղել, դա ծնողների համար թիվ մեկ կարեւոր խնդիրն է, որ առաջիկայում կուղղեն.
«Ցավոք, Ռոբերտս դեռ Երևանում չի եղել, բայց շատ շուտով մենք կուղղենք այդ սխալը: Ամռան ընթացքում անպայման կգանք Հայաստան ու մեր ամառային հանգիստը կանցկացնենք Երեւանում»,- նշեց նա:
Հարցին, թե Անին ամառային Երեւանի հետ կապված ինչը կամ ում է ամենաշատը կարոտել, պատասխանեց.
«Կարոտել եմ, ոչ միայն ամառային Երևանը, այլեւ գարնանային, աշնանային, ձմեռային...կարոտել եմ Երևանի ամեն ինչը` օդը, ջուրը, հացը, երևանյան երեկոները, ջերմությունը, կարոտել եմ հարազատներիս ու ընկերներիս, մի խոսքով՝կարոտել եմ: Կարոտ բառն ինձնից էլ դարձավ անբաժան, ինչպես արտերկրում ապրող յուրաքանչյուր հայից....»:
Շարունակությունը՝ այստեղ: