Լոնդոնի ոստիկանությունը բացառել Է շենքի հրդեհի կապն ահաբեկչության հետ
SOCIETYՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը բացառել Է այն բանի հնարավորությունը, որ հունիսի 14-ին քաղաքի արեւմուտքում բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհն ահաբեկչության հետեւանք Էր: Այդ մասին հայտարարել Է Սքոթլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,-ասել Է նա:
Grenfell Tower 24-հարկանի շենքում հրդեհը տեղի Է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել Է ներքեւի հարկերում, ինչից հետո կրակն արագորեն տարածվել Է շենքի ամենավերին հարկերը: Արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակի ճիրաններում: Ըստ վերջին տվյալների, խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել Է 17-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



