Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Քնարիկ Զաքարյանը` «4 տարբերակի» վերադարձի մասին

LIFE

 

Life.panorama.am-գրում է.

«4 տարբերակ» խմբի վերադարձի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ինչպես հայտնի էր, խումբը անակնկալներ էր պատրաստում, որպեսզի միասնական կազմով կրկին ներկայանար հանդիսատեսին: Եվ ահա, երկարատեւ դադարից հետո «4 տարբերակ»-ը կրկին բեմ բարձրացավ Ձախ Հարութի երեւանյան մենահամերգին` երգելով նրա երգացանկից «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը:

 

Դադարի, առաջիկա գործունեության ու խմբի նոր` 4-րդ անդամի մասին Life.panorama.am-ին պատմել է Քնարիկ Զաքարյանը:

 

«Այո, արդեն մեկ տարի է, ինչ մենք կենտրոնացրինք մեր ուժերն ու քայլեր սկսեցնք ձեռնարկել, որպեսզի «4 տարբերակը» վերադառնա, սակայն, որպես այդպիսին, վերադարձ մեծ բեմ եղավ Ձախ Հարութի մենահամերգը: Նրա հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ առաջարկեց երգել Հարութ Փամբուկչյանի երգացանկից մի երգ, մենք էլ սիրով համաձայնեցինք, Ձախ Հարութն էլ շատ հավանեց իր երգի մեր մեկնաբանությունը: Ես իսկապես չեմ կարող  նկարագրել մեր ապրումներն ու ուրախությունը, երբ երկարատեւ դադարից հետո մենք կրկին բարձրացանք մարզահամերգային համալիրի մեծ բեմ ու մեզ մեծ ուրախությամբ ծափահարեց այդքան մարդ: Ի դեպ` այս համերգից հետո մենք բազմաթիվ կորպորատիվ երեկոներից հրավերներ ենք ստանում, որպեսզի կրկին կատարենք «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը»,- պատմեց Քնարիկը:

 

Խումբը պլանավորում է աշնանը նկարահանել սպասված երգի տեսահոլովակը.

 

«Արդեն մեկ տարի է, ինչ ունենք Ավետ Բարսեղյանի եւ Վահրամ Պետրոսյանի հեղինակությամբ մեր երգը, որը հասցրել է բավականին սիրվել: Վերջին շրջանում այնքան մեծ է մեր նկատմամբ հետաքրքրությունը, որ պարզապես անհրաժեշտ է մի նոր աշխատանք ներկայացնել: Սակայն մինչ այդ կլինեն ֆոտոշարքեր, երգեր, այսինքն`այսուհետ մեզ հետ կապված նորություններ հաճախ կլսեք»,- հավելեց երգչուհին:

 

Ինչպես շատերը կհիշեն` «4 տարբերակի»-ից ժամանակին Գոհար Հովհաննիսյանը դուրս եկավ, որպեսզի որպես ժողովրդական երգեր կատարող` շարունակի իր անհատական գործունեությունը: Խումբը երկար ժամանակ շարունակում էր պահպանել իր անունը, սակայն գործում էր երեք անդամով, սակայն երկարատեւ դադարից հետո «4 տարբերակը» ներկայանում է կրկին չորս անդամով.

 

«Իհարկե, մենք էլ էինք հասկանում, որ խումբը չի կարող կոչվել «4 տարբերակ», սակայն ունենա երեք անդամ: Պետք է խոստովանեմ, որ երկար ենք այս հարցի շուրջ մտածել, տարբեր մարդկանց տեսել, սակայն միեւնույն է, ում էլ փորձում էինք տեսնել մեր չորրորդ անդամի դերում, մի տեսակ օտարություն էինք զգում: Այդ զգացողությունն ունեինք, քանի որ մենք մեր անդամներով նախեւառաջ մտերիմ ընկերուհիներ ենք, մեզ համար դժվար էր պատկերացնելը, որ մեզ եւս մեկն է միանալու: Ի վերջո, խմբի նոր անդամ դարձավ կրկին մեր ընկերուհին` Լուիզա Նավասարդյանը: Արդյունքում մեզ մոտ ոչինչ չի փոխվել, մենք ընկերություն ենք անում միասին ու նաեւ գործընկերներ ենք` աշխատանքում: Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեր նոր անդամին, ինչի համար շատ ուրախ ենք»,- նշեց նա:

 

Քնարիկ Զախարյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն իրենց դեմքն ու ոճը, մարդիկ, իրենց լսելով, հստակ իմանալու են, որ երգում է հենց «4 տարբերակը»:

 

 

Մեր հարցին, թե խումբը ինչո՞վ է պայամնավորում իրենց հաջողությունը, որը նրանց մոռացնել չտվեց անգամ երկար տարիների դադարի ընաթացքում, պատասխանեց.

 

«Գիտեք, մեր խումբը կազմավորվեց Երգի թատրոնից եւ արդեն անհատական երգչուհիներից: Բեմում մենք ընկերներով էինք, այլ ոչ թե օրինակ մի պրոդյուսերի կազմած խմբով, մենք մեզ շատ վստահ ու ապահով էինք զգում: Մեր հաջողության գրավականը հենց այդ քառապատկված վստահության մեջ է, որը գալիս է մեր ընկերությունից: Հենց այս հանգամանքն էլ բերեց նրան, որ մենք երբեք չվիճեցինք եւ չմասնատվեցինք որպես ընկերներ եւ գործընկերներ: «4 տարբերակը» մեր «երեխան» էր ու է, մենք սիրում ենք մեր աշխատանքը, խումբը եւ այն, ինչ անում ենք: Մենք ամեն ինչ արել ենք ու անում ենք մեր իսկ ուժերով, ինչը ավելի թանկ ու գնահատելի է դառնում»:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California