Չինաստանում առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 60-ը՝ վիրավորվել մանկապարտեզի մոտ տեղի ունեցած պայթյունից
INTERNATIONAL NEWSԱռնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինա» տեղեկատվական ինտերնետ-պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս Էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսահոլովակներում երեւում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում Էին մանկապարտեզի դարպասի մոտ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում Է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



