Մոսկվայի «Արարատ»-ը կազմի հերթական համալրումն ունի
SPORTՄոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ»-ի հերթական ֆուտբոլիստը կիսապաշտպան Արսեն Հայրապետյանն է: Վերջինս Յարոսլավլի «Շիննիկ»-ի սան է և այդ թիմի կազմում մասնակցել է 22 խաղի` դարձել 2 գոլի հեղինակ:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ իր հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



