Հովհաննես Համբարձումյանը վերսկսել է մարզումները «Վարդարի» կազմում
SPORTՄակեդոնական «Վարդարը» վերադարձել է արձակուրդից եւ սկսել նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորմնան փուլին, հայտնում է ակումբի կայքը:
«Վարդարի» կազմում մարզվում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի վերջնամասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը թիմին կմիանա ավելի ուշ: Հունիսի 18-ին Մակեդոնայի չեմպիոնը մեկնելու է Ավստրիա, որտեղ անցկացնելու է հավաք:
Հիշեցնենք, որ վերջերս 23-ամյա Տիգրան Բարսեղյանը մինչեւ 2019 թվականը երկարաձգել էր «Վարդարի» հետ պայմանագիրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



