Պակիստանում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 13 մարդ Է զոհվել Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում լույս հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած սողանքի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Սողանքը երեք վրան Է ծածկել քաղաքի հյուսիսային մասի հետնախորշերում:
Առայժմ փրկարար ծառայությունները եւ տեղի բնակիչները հայտնաբերել են 13 զոհվածների, որոնցից յոթ երեխաներ են եւ երեքը՝ կանայք: Փրկարարները շարունակում են որոնումները:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել Է, որ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ են, որը պատահարի վայրում հաստատվել Էր երեք օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



