Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընին է նվիրել Թրափի գիրքը
INTERNATIONAL NEWSԲասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը, որն այցով գտնվում է ԿԺԴՀ-ում, այդ երկրի սպորտի նախարարին է հանձնել նվեր, որը նախատեսված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար: Ինչպես հայտնել է Associated Press-ը (AP), բասկետբոլիստն իր հետ բերել էր «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը, որի հեղինակն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է։ П
AP-ն ընդգծում է, որ գրքի օրինակն ստորագրված չէ՝ թեեւ Ռոդմանը Թրամփի հետ անձամբ ծանոթ է «Հռչակավոր մարդու աշակերտը» ռեալիթի-շոուին մասնակցելու շնորհիվ:
Մարզիկը բազմիցս ընդգծել է, որ ԿԺԴՀ է ժամանել մասնավոր այցով եւ ուղեւորությունը ոչ մի կերպ չի քննարկել Սպիտակ տան հետ:
Ռոդմանն ավելի վաղ քանիցս եղել է Փենյանում, ինչի համար քննադատության է ենթարկվել Արեւմուտքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



