Esquire հանդեսը բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին համարել Է աշխարհի ամենագրավիչ կինը
SOCIETYԲրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որին հեռուստադիտողները հիշում են «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի եւ «Տերմինատոր. Գենեզիս» բլոքբասթերում Սառա Կոննորի դերերով, հայտարարվել Է գեղեցիկ սեռի ամենագրավիչ ներկայացուցիչն աշխարհում: 28-ամյա դերասանուհին գլխավորել Է այս տարվա վարկանիշը, որը կազմել Է Esquire ազդեցիկ հանդեսը:
Հրատարակությունը նշել Է ցուցակի առաջատարի անունը, իսկ ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հոկտեմբերի 13-ին:
«Էմիլիա Քլարկը պարզապես անմոռանալի Է «Գահերի խաղ»-ում եւ դարձել Է աշխարհում ամենագրավիչ կնոջ կոչման «թիվ մեկ» անվերապահ թեկնածուն: Սա Է Esquire-ի աշխատակիցների, նրանց ընտանիքների ու ընկերների միահամուռ կարծիքը»,-ասել Է հանդեսի նախագծերի ղեկավար Լիզա Հինթերմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



