Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Գեղեցիկ սանրվածք ունենալու գաղտնիքները

LIFE

Թերես, ոչ մի բան այդքան թեժ վիճաբանության առարկա չի դառնում ոճաբանների մոտ, որքան կանանց մազերի երկարության հարցը: Նույնիսկ նրանք, ովքեր առնչություն չունեն ոճ ու կերպար ստեղծելու հետ, սրտին բավական մոտ են ընդունում սանրվածքի հետ կապված նորությունը: Այնուամենայնիվ, այն երջանիկները, որոնց սազում են երկար, գեղեցիկ մազերը, ոչ մի դեպքում այն չեն փոխարինում կարճ, թեկուզ և գերնորաձև սանրվածքով:  

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն ուզում կտրել մազերը, բայց նրանց բացարձակապես "հակացուցված են", ասենք, հարթ մազերը կամ նույն երկարության մազափնջերը:

Գաղտնիք չկա հարդարման և կտրվածքի որոշակի տեխնոլոգիաները կօգնեն: Լայն դեմքը տեսողականորեն " նեղացնում է" դեմքի երկայնքով մեկ արված աստիճանաձև կտրվածքը, իսկ բարակ, փափուկ "անկենդան" մազերը հիանալի տեսք կունենան, եթե դրանք փաթաթեք խոշոր ջերմավարսափաթթուկներով՝ օգտագործելով հարդարման համար նախատեսված մուսսը:    

"Դրանք շատ անհարմար են". սա է երկար մազերի հակառակորդների գլխավոր փաստարկը: Իբր, արձակելիս խճճվում են, խառնվում: Հատկապես անտեսել սիրողներն ասում են, թե շատ շամպույն է օգտագործվում... Բայց այս բոլոր խնդիրները հեշտորեն լուծվում են լավ սանրի, բալզամ-կոնդիցիոների և հերակալի օգնությամբ: Եվ մի՞թե կարելի է շամպույնի գինը համեմատել բնության իսկական պարգևի՝ հրաշագեղ մազերի հետ:    

Մի' մոռացեք կոնդիցիոների և մազերի դիմակի մասին    

Որպեսզի մուգ գույնի մազերն ավելի լավ փայլեն և գեղեցիկ տեսք ստանան, խառնեք 0,5-ական բաժակ կեչու և սոխի կեղևները և վրան 1 լ եռացրած ջուր լցնեթվ՝ 1 ժամ եփեք մարմանդ կրակի վրա: Սառեցրեք, քամեք և այդ եփուկով    թրջեք մազերը: Գլուխը կապեք տաք գլխաշորով և թողեք 1 ժամ: Գլխաշորը հանելուց հետո խորհուրդ չի տրվում մազերը սրբիչով չորացնել: Անհրաժեշտության դեպքում կարող եք մազերը չորացնել վարսահարդարիչով:     

Այսօր նորաձևությունը թելադրում է սանրվածքին որքան հնարավոր է բնական տեսք տալ: Դա չի նշանակում, թե պետք է մազերին «թուլ տալ իրենց ուզած տեսքն ընդունել»:     

Բնական սանրվածք ունենալու համար նույնպես պետք է ջանքեր թափել:       

Մազերի եզրերի պաճուճագեղությունը, "թթվային" ամենատարբեր երանգների մազափնջերը, "բաբելոնյան աշտարակները" արդեն վաղուց պատմության գիրկն են անցել:         

Նորաձևությունը նորաձևություն, սակայն կուրորեն հետևել դրա ամեն մի "ճիչին", թերևս, չարժե: ժամանակակից և նորաձև համարվող ամեն մի պաճուճագեղություն՝ փայլելով ընդամենը մեկ ակնթարթ, հաջորդ պահին կարող է ծիծաղելի ու հնաոճ դառնալ: Իսկ ահա բնական և չպարտադրված նրբագեղությունը միշտ էլ մեծ պահանջարկ ունի՝ մշտապես մնալով արդիական:         

Ընտրում ենք միջոցներ   

Մազերի յուրաքանչյուր տեսակի համար պետք է ընտրել ձևավորման (սթայլինգի) յուրահատուկ միջոց: Ընտրության միակ չափանիշ չպետք է ծառայի սանրվածքը ֆիքսելու աստիճանը: Extra-forte պիտակով լաքերը մազերը ոչ միայն կզրկեն բնական տեսքից, այլև դրանք կվերածեն տնկված, մեռած փնջերի: Պետք է ուշադրություն դարձնել այն միջոցների վրա, որոնք ոչ միայն ֆիքսում են մազերը, այլև պահպանում    են դրանց ճկունությունը: Իսկ ներկված մազերի համար ավելի լավ է ընտրել ներկված մազերի խնամքի հատուկ շարք:       

Ֆիքսում ենք լաքով, պաշտպանում ենք, ձև ենք տալիս և փայլ ենք հաղորդում:   

Ուշադրություն դարձրեք flexible պիտակով լաքերի "նոր սերնդին": Այն ապահովում է սանրվածքի ճկունությունը և թույլ չի տալիս, որ մազերը էլեկտրականանան: Մի շարք ֆիրմաներ այսօր արտադրում են հատուկ մուգ, ինչպես նաև բաց երանգներ ունեցող մազերի համար նախատեսված լաքեր և սթայլինգ - շարքեր:     

Գել- քրեատիվ (ստեղծագործական) սանրվւսծքի համար, մազերին արագ ձև ենք տալիս:   

Կարճ և գերկարճ մազերից արագ և ստեղծագործական սանրվածք ստանալու լավագույն միջոցը գելն է: Մոտավորապես բալի կամ սիսեռահատիկի մեծության  գելը (նայած, թե ինչ արդյունք եք ուզում    ստանալ) լցնել ձեռքի ափի մեջ և քսել չոր կամ խոնավ մազերին: Մազերը կստանան "թաց տեսք": Կարող եք նաև ցից-ցից կանգնեցնել մազերը կամ էլ հակառակը՝ "լպստել" ամբողջությամբ կամ մասամբ՝ ընդգծելով առանձին փնջերը և ծայրերը:       

Փրփուր կամ մուսս.  մեծացնում ենք մազերի ծավալը   

Այս միջոցը մեծ հեղինակություն է վայելում բարակ և ոչ խիտ մազեր ունեցողների մոտ: Մուսսի օգնությամբ կարելի է տեսողականորեն մեծացնել սանրվածքի ծավալը: Թափ տվեք մուսսի սրվակը և քիչ քանակությամբ լցրեք ձեռքի ափին (մոտավորապես խնձորի մեծության կամ ավելի քիչ՝ կախված մազերի երկարությունից): Փրփուրը քսեք խոնավ մազերի արմատներին (բայց ոչ գլխի մաշկին)՝ տարածելով այն մազերի ամբողջ երկարությամբ: Այնուհետե հարդարեք մազերը վարսահարդարիչով կամ ձեռքերով:    

Այս սովորական և ռոմանտիկ սանրվածքը ստանալու համար օգտագործվել են միջին ֆիքսման մուսս, վարսահարդաըիչ, մազերը գանգրելու ունելիք, գել՝ մազերի ծայրերն առանձնացնելու համար, և միջին ֆիքսման լաք: Կարելի է նաև փայլ շաղ տալ:     

Դասական ոճ՝ "ուղիղ բոբ"       

Ուղիղ, առողջ և փայլուն մազերին արտակարգ տեսք կարելի է հաղորդել փայլուն գելի, վարսահարդարիչի և կլոր խոզանակի սանրի օգնությամբ: Վերջինով ուղղեք վարսերը՝     

դրանց ծայրերը թեթևակի դեպի ներս հարդարելով:   

Սպորտային ոճ. "հանդուգն փնջեր"   

Այս սանրվածքը չափազանց հեշտ է ստանալ:   

Կարևորը՝ մազերի կտրվածքը անթերի լինի: Խոնավ մազերին քիչ քանակությամբ գել քսեք, ձեռքերով ձևավորեք ցանկալի սանրվածքը և թողնեք՝ մազերը չորանան:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns