Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»
SOCIETYԵրևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը կանվանակոչվի «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը ներկայացրել է առաջարկություն՝ Արգենտինայի դեսպանության հարակից, Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին։
Վերոհիշյալ առաջարկության վերաբերյալ առկա է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի դրական կարծիքը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



