«Հին Երևան» նախագծի համար անհրաժեշտ տարածքի 70 տոկոսն արդեն իրացված է
SOCIETY«Հին Երևան» նախագծի համար իրացված է անհրաժեշտ տարածքի 70 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Հին Երևան» նախագիծը ամբողջությամբ պատրաստ է, և արդեն իսկ Աբովյան փողոցում շինարարական աշխատանքներ են սկսված։ Առաջիկայում՝ 1-1,5 ամսվա ընթացքում, կսկսվի նաև նախագծի մեկ այլ հատվածի իրականացում՝ Տերյան փողոցի ստորգետնյա հատվածի շինարարությունը։ Նախագիծն ընդգրկում է մինչև Մաշտոցի պուրակ ընկած հատվածը։ Ծրագրի սահմաններում արդեն իրացված է տարածքի 70 տոկոսը, իսկ 30-ը դեռ աշխատանքների փուլում են՝ պայմանագրեր են կնքվում»,- նշեց Նարեկ Սարգսյանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



