Լոնդոնի բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
INTERNATIONAL NEWSԼոնդոնում Grenfell Tower բնակելի շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի 27 հարկանի Grenfell Tower բնակելի աշտարակում: Շենքում հարյուրավոր մարդիկ են եղել: The Sun պարբերականը հաղորդել էր, որ անհետ կորած է համարվում 65 մարդ։
Ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ հրդեհն ահաբեկչություն չի եղել. «Չկա մի բան, որը հիմք տար ենթադրելու, թե հրդեհը կապված Է ահաբեկչության հետ»,- նշվում էր հայտարարությունում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



