Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել
INTERNATIONAL NEWSԼատվիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է անում Մոսկվայի հետ երկխոսելու հնարավորություն գտնել: Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսն այս մասին հայտարարել է Ռիգայում ընթացող համաժողովի ժամանակ, փոխանցում է Delfi-ն:
Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, քանի որ ոչ մեկը չի ցանկանում Սառը պատերազմի ժամանակների վերադարձը: Նա նշել է, որ Լատվիան ՆԱՏՕ-ին է միացել՝ համարելով, որ իր անվտանգությունն է երաշխավորել: «Սակայն հակառակն է տեղի ունեցել՝ Վրաստանում պատերազմը, Ուկրաինայում Ղրիմի բռնակցումը:
Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է ուժ կիրառել իր քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է Վեյոնիսը: Դրա հետ կապված, նրա կարծիքով, Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում դաշնակիցների թվի ավելացումը տարածաշրջանի կայունության երաշխիքն է:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



