Ներկայացվել է երկու էկրան ունեցող YotaPhone 3 սմարթֆոնը
LIFEՀարբինում անցկացված 4-րդ ռուս-չինական էքսպո-ում BaoliYota Technology ընկերությունը ցուցադրել է սմարթֆոնի նոր տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, YotaPhone 3-ը մտադիր են թողարկել երկու տարբերակով` 64 ԳԲ և 128 ԳԲ հիշողությամբ: Նորագույն սարքավորումները կարժենան` 350 և 450 դոլար համապատասխանաբար:
Բացի այդ, սմարթֆոնը կհամալրվի երկու անկախ էկրանով, որոնցից մեկն ստեղծվել է էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով: Վաճառքում սմարթֆոնները կհայտնվեն այս տարվա ավարտին:
Ենթադրվում է, որ YotaPhone 3-ը կաշխատի Snadpragon 820 քառամիջուկ պրոցեսորով և համալրված կլինի 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
BaoliYota Technology չինական ընկերությանն է պատկանում Yota Devices-ի բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 25.1 տոկոսը «Ռոստեխին»:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



