Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի էկոլոգիայի նախարար Իգոր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայի ղեկավար պաշտոնում: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սաակաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել էր Ուկրաինայի նախարարների կաբինետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլին ռուսներին առաջարկել էր հեռանալ Ղրիմից և թերակղզին փոխանցել Ուկրաինային:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



