Տաքսիստը չիլիացի լրագրողից 50 հազար ռուբլի ուղեվարձ է վերցրել Դոմոդեդովոյից հյուրանոց հասցնելու համար
INTERNATIONAL NEWSԿոնֆեդերացիայի գավաթը լուսաբանելու եկած չիլիացի լրագրող Դիեգո Գասպարը մոսկվացի տաքսու վարորդին 50 հազար ռուբլի է վճարել Դոմոդեդովո օդանավակայանից մինչեւ «Կրաուն Պլազա» հյուրանոց հասնելու համար։ Այս մասին հայտնում է ՖԱՆ գործակալությունը։
Radio Chili-ի աշխատակիցը մասնավոր տաքսու վարորդի է վարձակալել՝ առանց նախապես պարզելու ուղեվարձի չափը։ Արդեն տեղ հասնելուց հետո վարորդը հայտնել է, որ ուղեւորությունը 60 հազար ռուբլի արժե, երբ ուղեւորը տվել է գումարը, նա 10 հազարը հետ է վերադարձրել ու գնացել։ Գասպարը դիմել է ոստիկանություն, որը սկսել է որոնել խաբեբային։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



