«Հերտան»՝ Ռոնալդուին. Բեռլինը քեզ կսիրի որդու նման
SPORTԳերմանական «Հերտա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է եվրոպական մամուլի լուրերին, թե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ դժգոհ լինելով հարկեր թաքցնելու վերաբերյալ իսպանական դատախազության հետաքննությունից եւ մեղադրանքներից։
«Ռոնալդուն ցնականում է հեռանալ «Ռեալից»։ Այդքան գումար չունենք, բայց դա տիեզերական մարտահրավեր է, եւ Բեռլինը քեզ կսիրի որդու նման։ Հետաքրքի՞ր է, Կրիշտիանու»,- «Հերտան» դիմել է Ռոնալդուին պաշտոնական թվիթերյան էջում։
32-ամյա Ռոնալդուի համար Արքայական ակումբը մտադիր է պահանջել 400 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Հերտան» «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին էր առաջարկել տեղափոխվել Բեռլին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



