«Վարուժը մտածում էր` տարօրինակ եմ». Քրիստինա Կույումչյանը` իր և Վարուժանի սիրավեպի, վեճերի և հարաբերություններն օրինականացնելու մասին. Tert.am Life
PHOTOTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Կույումչյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Կայարան» հեռուստասերիալով։ Մի քանի ամսվա ընթացքում նա հասցրեց մեծ ճանաչում ձեռք բերել, սակայն Քրիստինային հաճախ չենք տեսնի շոուբիզնեսային միջոցառումներին, ասում է` հետաքրքրված չէ նման բաներով։ Երիտասարդ դերասանուհին հարցազրույցներ էլ հաճախ չի տալիս և Tert.am Life–ի հարցազրույցը լի է բացահայտումներով։
Քրիստինան և «Կայարանի» գլխավոր հերոսին մարմնավորող Վարուժան Մարգարյանը համակուրսեցիներ են, ավելին` 2 տարի է` ընկերություն են անում։ Ամիսներ շարունակ անձնական կապի մասին լռելուց հետո Քրիստինան Tert.am Life–ի հետ խոսել է իր և Վարուժանի հարաբերությունների մասին։
–Քրիստինա, մտադիր էիր լեզվաբան դառնալ, ինչպե՞ս հայտնվեցիր Թատերականում։
–Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, սակայն մանկուց առնչվել եմ թատրոնի, կինոյի հետ։ Հայրս և տատիկս Թատերականն են ավարտել, հայրս` Մալյանի, տատիկս` Աճեմյանի կուրսը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ռեժիսոր են, թեև հայրս հիմա այլ աշխատանքով է զբաղվում։ Ես ուզում էի լեզվաբան դառնալ, բայց հայրս խորհուրդ տվեց ընտրել այս մասնագիտությունը։ Մայրս էլ էր կողմ։ Ես ընդունվեցի և՛ Սլավոնական համալսարան, և՛ Թատերական, 2 տեղում էլ դասի գնացի և ընտրեցի Թատերականը։ Ինձ շատ գրավեց այստեղի մթնոլորտը։ Հասկացա, որ դա է իմը։
–Թատերականում սովորելն ապրելակերպ է դառնում։ Այդ միջավայրը շատ է ազդումմարդու տեսակի վրա։ Քեզ վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել այն։
–Թատերանկանն ինձ այնքան լավ բան է տվել` սկսած ընկերներից և դասախոսներից մինչև իմ մարդկային տեսակի զարգացումը։ Ես շատ փակ էի, երևի, ավելի բաց մարդ եմ դարձել։ Օրինակ, Վարուժը վրաս ծիծաղում է, որովհետև մենք նույն ավագ դպրոցում ենք սովորել, ինքն ինձանից մի դասարան բարձր էր, բայց իրար չենք ճանաչել։ Ասում է` ես քո բոլոր դասարանցիներին ճանաչում եմ, բայց քեզ երբեք չէի տեսել։ Իրականում ես ուղղակի դուրս չէի գալիս դասարանից։ Մանկուց գնում, նստում էի վերջին շարքի պատուհանի տակ և դուրս նայում։ Բոլոր ուսուցիչները մամայիս ասում էին` Ձեր աղջիկը շատ լավն է, սակայն շատ ցրված է, երազանքների մեջ է։
Շարունակությունը՝ այստեղ: