Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմալացումը կբարձրացնի ծառայության աշխատանքի արդյունավետությունը

SOCIETY

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգում օպտիմալացումն ուղղված է համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: «Գաղտնի չէ, որ գրեթե բոլոր պետական կառույցներում, ինչպես պահանջվում է կառավարության կողմից, անհրաժեշտ է լավագույնս օգտագործել աշխատանքային ժամանակը, աշխատանքային ներուժը, եղած աշխատակիցներով և մասնագետներով հնարավորինս ավելի որակյալ և արագ արդյունավետ աշխատանք ապահովել: Բացառություն չէ նաև սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի  առավել ներգրավվենք միջազգային կառույցներում և ոչ միայն լինենք միջազգային կառույցներից ֆինանսավորվող ֆոնդերից օգտվողի դերում, այլ մեր մասնաբաժինն ունենանք միջազգային նախագծերում և աշխատանքներում: Դա կբարձրացնի թե´ ծառայության, թե´ արտակարգ իրավիճակների նախարարության  հեղինակությունը: Այսինքն, մենք պետք է  լինենք ոչ միայն սպառողների, այլ գոնե համամասնակիցների դերում»,- ասաց Պետրոսյանը:

Նա մանրամասնեց, որ օպտիմալացման գործընթացը վերաբերվում է ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներին` կենտրոններ, վարչություններ, բաժիններ, որոնք իրականացնում են սեյսմիկ պաշտպանության ծառայության գործառույթներ, այլ ադմինիստրատիվ ապարատին: Այսինքն, միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ձևով կառավարել տարածքային ծառայություններին կամ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը և նվազեցնել ծախսերը: «Օպտիմալացման արդյունքում կրճատվելու է 40 հաստիք տարածքային ծառայությունների  3 ՊՈԱԿ-ներից, 10 հաստիք էլ կրճատվելու է սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալությունից: 24 հաստիք ունենք գործակալությունում, որից 10-ը կրճատվելու է և մնալու է 14-ը: Գործակալության 10 հաստիքները, որոնք կրճատվելու են, թափուր հաստիքներ չեն, մարդիկ աշխատում են, սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ մարդկանց տեղավորենք մեր նորաստեղծ ՊՈԱԿ-ում, եթե նրանք ցանկություն հայտնեն աշխատել: Նոր ՊՈԱԿ-ի կենտրոնը լինելու է Գառնի գյուղի մոտակայքում:  Իսկ ընդհանուր առմամբ, եթե  վերցնենք համակարգը` գործակալությունը և երեք ՊՈԱԿ-ները, հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները»,- պարզաբանեց Հրաչյա Պետրոսյանը:

Օպտիմալացման արդյունքում տնտեսվող նյութական և ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել անհրաժեշտ ժամանակակից սարքեր և սարքավորումներ ձեռք բերելուն, միջազգային համագործակցության ակտիվացմանը, թիրախային խոցելի խմբերի՝ երեխաների, հաշմանդամների, մանկատների բնակիչների հետ տարվող աշխատանքներին, որոնք են սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցումը, համապատասխան ուսումնական ձեռնարկների տպագրությանը: Խնայված նյութական միջոցները հնարավորություն կտան ստեղծել ֆինանսական ֆոնդ, ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտում հայտնի լավագույն մասնագետներին:

 

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service