Ամերիկյան ականակիրը բախվել է իրենից 3 անգամ մեծ ֆիլիպինյան բեռնանավի. կա 7 անհետ կորած
INTERNATIONAL NEWSՃապոնիայի մերձակայքում ամերիկյան USS Fitzgerald ականակիրը բախվել է իրենից ավելի քան 3 անգամ մեծ ACX Crystal ֆիլիպինյան բեռնանավին: Բախումից հետո ականակրի անձնակազմի 7 հոգի անհետ կորել է, հայտնում է The Guardian-ը:
Բախումից հետո տարհանվել է նավի անձնակազմի 3 անդամ, այդ թվում՝ նավապետը, ով հոսպիտալացվել է կայուն վիճակում: Անհետ կորածների որոնումները շարունակվում են:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ամերիկացի և ճապոնացի փրկարարները:
Ամերիկյան ականակիրը բախումից զգալի վնասվել է և մասամբ ջրով լցվել: Սակայն այն շարունակում է առաջ շարժվել:
Բախման պատճառները դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ բախումից կարճ ժամանակ առաջ ճապոնական բեռնանավը կտրուկ շրջադարձ է կատարել:
Նշվում է, որ ACX Crystal-ի վրա 29.000 տոննա ապրանք կա:


1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



