Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը անվճար կուղորդի զբոսաշրջիկներին

SOCIETY

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար ստեղծված պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը կօգնի մարզի երիտասարդներին և զբոսաշրջիկներին առավել լավ Ճանաչել և կողմնորոշվել տեղի հուշարձաններն այցելելիս:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Թվային հուշարձան» ՀԿ նախագահ Արմեն Գևորգյանը:

«Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Լոռի և Տավուշ մարզերի համար ժամանակին ստեղծած քարտեզ-ուղեցույցները մեծ արձագանք ստացան, և մենք ցանկացանք մնացած մարզերի համար էլ ստեղծել նման ուղեցույցներ: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Էկոտուրիզմի զարգացումը որպես բնության պահպանության գրավական» անվանակարգում հաղթած մեր նախագիծը թույլ տվեց արդեն նախատիպը ունեցող ուղեցույց-քարտեզի ստեղծումը Կոտայքի և Գեղարքուն իքի մարզերի համար», - ասաց «Թվային հուշարձան» ՀԿ նախագահը:

3000 օրինակով տպագրված յուրաքանչյուր ծալովի բուկլետում տեղ են գտել մարզի քարտեզը և առավել կարևոր ու հայտնի հուշարձանները:

Քարտեզները տրամադրվել են մարզկենտրոններին, ովքեր իրենց հերթին պետք է բաժանեն դրանք տեղի կրթական հաստատություններին, զբոսաշրջային ընկերություներին: Բուկլետները նաև տրամադրվել են Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությանը, 42 տուրօպերատորների, ինչպես նաև այլ կազմակերպությունների:

 «Մեր համագործակցության շնորհիվ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերն ունեցան քարտեզ-ուղեցույցներ, որոնք հայրենաճանաչության, զբոսաշրջության առումով կարևոր են թե հայաստանաբնակ հասարակության, թե երկիր այցելող հյուրերի համար», - ասաց Հայաստանի ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը:

Բուկլետները տրամադրվում են անվճար, սակայն նախագծի հեղինակները տարակուսեցին, որ Երևանի հյուրանոցներին բաժանելու փորձ կատարելիս նրանք առերեսվեցին մայրաքաղաքի հյուրերին ընդունող կազմակերպությունների անտարբերությանը:

«Արևմտյան Հայաստանի կամ Իրանի տարբեր քաղաքների հյուրանոցներում լինելով` ամենուրեք մենք ականատես եղանք անվճար քարտեզների բաժանելուն, որպեսզի հյուրը հետաքրքրության դեպքում անպայման հնարավորություն ունենա շրջագայել: Ինչը գործում է ողջ աշխարհում, քանի որ հյուրանոցը կարևոր դեր ունի, իր հյուրերին ավելի օգտակար լինելու առաքելություն պետք է ունենա, բայց անտրամաբանական անտարբերության ենք մենք առերեսվել մայրաքաղաքի հյուրանոցներում», - վրդովված նշեց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նշեց, որ հյուրանոցները իրենք պետք է պատվիրատու լինեին նման քարտեզների, բայց նման անվճար նվերից հրաժարվելը, մեղմ ասած, անհասկանալի է:

Արմեն Գևորգյանը հավելեց, որ ծրագրի իրականացման համար դրամաշնորհի շրջանակներում իրենց տրամադրվել էր 2 միլիոն դրամ: Շնորհիվ ՀՃՈՒ հիմնադրամն արդեն հետազոտաել էր Գեղարքունիքի մարզի վերաբերյալ նյութերը, սակայն որոշ մարզեր կան, որոնք լիարժեք հետազոտած չեն և դժվար է ասել, թե որքան գումար կպահանջվի հանրապետության մյուս մարզերի համար նման քարտեզ-ուղեցույց  կազմելու համար:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards