Ադրիանան ոչինչ չի մոռանում և երբեք չի ամաչել իր նախկին տեսքից. Դերասանուհու պատասխանն` իրեն քննադատողներին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Պլաստիկ վիրահատությունները 21-րդ դարում մեծ տարածում ունեն, դրանց շատերն են դիմում, այդ թվում եւ հայտնիները: Սակայն ֆեյսբուքյան օգտատերերը կողմից համացանցում պարբերաբար հայտնվում են դերասանուհիների, երգչուհիների` մինչ պլաստիկ վիրահատությունների ենթարկված լուսանկարներն ու այդպիսով քննադատությունների եւ քննարկումների նոր թեմա դառնում:
Այս անգամ թիրախը դերասանուհի Ադրիանա Գալստյանն է: Օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել` մակագրելով «Ինչ էին, ինչ դարձան. Ադրիանան երևի մոռացել է, որ համացանցում հնարավոր է գտնել ամեն ինչ, եթե լավ փնտրել: Եվ այդ լավ փնտրտուքների արդյունքում ես գտել եմ նրա «բնական գեղեցկության» ապացույցներից մի քանիսը…»:
Life.panorama.am-ը թեմ շրջանակում խոսել է Ադրիանա Գալստյանի հետ: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ իր եւ այլ հայտնիների հասցեին հնչած նման ցածրորակ հրապարակումներին պատասխանել չի ուզում.
«Վերջերս համացանցում ֆոտոշոփ արված լուսանկարներ տեղադրելու տենդենց եմ նկատում, բայց պատասխանս ուղղված չէ նմանատիպ աբսուրդի հասնող լուսանկարները տարածողներին, քանզի միշտ ուշադրություն եմ դարձնում առողջ դիտողություններին, մեկնաբանություններին եւ հրապարակումներին»,- նշեց դերասնուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



