Կոնտեն երջանիկ է «Չելսիում». Sky Sports
SPORT«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի պատրաստվում հեռանալ ակումբից: Ինչպես հաղորդում է Sky Sports News HQ-ն, 47-ամյա իտալացի մասնագետը երջանիկ է լոնդոնյան ակումբում: «Չելսիում» վստահ են, որ Կոնտեն, ով այս պահին արձակուրդում է, պատրաստ է շարունակել աշխատանքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է հեռանալ «Չելսիից», քանի որ ակումբը չի իրականացնում նրա տրանսֆերային պահանջները:
«Չելսիի» տնօրեն Մարիա Գրանովսկայան և մարզական տնօրեն Մայքլ Էմենալոն Կոնտեից ստացել են տրանսֆերային նպատակների ցուցակը և այժմ աշխատում են թիմի կազմի ուժեղացման ուղղությամբ:
Կոնտեի պայմանագիրը, ով թիմի հետ հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան, նախատեսված է ևս երկու տարվա համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



