17 անսխալ նշան այն բանի, որ ՆԱ իսկապես սիրում է քեզ
LIFE- Նա իսկապես լսում է քեզ, երբ դու նրան արդեն 20 րոպե է՝ դերերով պատմում ես մի իրավիճակ, որը պատահել է այն անտանելի աղջկա հետ:
- Նա քեզ ծանոթացրել է իր բոլոր ընկերների հետ, և ծանոթության պահին նրանք արդեն գիտեին, թե որտեղ ես աշխատում և որ տեսակի շոկոլադն ես սիրում:
- Նա քեզ ծանոթացրել է իր ծնողների հետ կամ ուզում է դա անել:
- Նա քեզ ուղարկում է «բարի լույս» կամ «ես քո մասին եմ մտածում» հաղորդագրություններ:
- Նա երբեք չի մոռանում քեզ «բարի գիշեր» մաղթել անգամ, եթե ընկերների հետ է:
- Նա հաճախ է ասում ծեծված, սակայն, այնուամենայնիվ, հաճելի բաներ, ինչպիսին է, օրինակ, «քո ժպիտն ամենագեղեցիկն է»:
- Դու նրա համար միշտ առաջին տեղում ես: Նա կգա քեզ հետ քո ընկերուհու հարսանիքին անգամ, եթե այդ նույն օրը իր սիրելի ֆուտբոլային թիմի խաղն է:
- Նա միաժամանակ զգում է և՛ հպարտություն, և՛ խանդ, երբ ինչ-որ տղամարդ ուշադրություն է դարձնում քեզ վրա:
- Նա երկարաժամկետ պլաններ է կազմում քեզ հետ՝ ասելով, օրինակ, «մյուս ամառ մենք...»
- Նա ցանկացած համեղ ուտելիքի վերջին պատառը պահում է քեզ համար:
- Նա հոգ է տանում քո մասին, երբ հիվանդ ես, դեղեր գնում քեզ համար, գալիս հիվանդատես:
- Մի ժպիտ, և նա այլևս ի վիճակի չէ քեզ վրա զայրանալու:
- Անկախ նրանից՝ կարևոր հանդիպման է գնում, թե պարզապես ընկերների հետ հանդիպման, նա կարևորում է քո կարծիքն իր հագուստի վերաբերյալ:
- Նա իր հեռախոսը մի կողմ է դնում, երբ միասին եք:
- Նա քո հասցեին երբեք վիրավորական կատակներ չի անում:
- Նա հպարտանում է քո ձեռքբերումներով:
- Նա ամեն օր ասում է «ես քեզ սիրում եմ», և դու հավատում ես նրան:
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



